Լեհաստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի հազար զորք կտեղակայեն
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովից հետո Լեհաստանում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մի քանի հազար զինծառայողներ կտեղակայեն: Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն՝ նշելով, որ սրա մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը:
«Խոսքն այն զորքերի մասին է, որոնք կտեղակայվեն մեր սահմաններին՝ արևելյան թևում, և կարող են կարող են անդրադարձնել ագրեսորի պոտենցիալ հարձակումը»,-հաղորդել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը:
Մաչերևիչի խոսքով՝ արևելյան և հյուսիս-արևելյան թևի ողջ ռազմական ներուժի հրամանատարական գործը նույնպես կձեռնարկվի Լեհաստանում:
Աղբյուրը գրում է, որ հուլիսի 8-9 Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես սպասվում է, այնտեղ որոշում կկայացվի Արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանի հետ սահմանների վրա ռազմական կազմի ընդլայնման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին