Տարեց տարի հանդիսատեսը պակասում է. Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն
Հայաստանյան բոլոր թատրոններում վիճակը նույնն է՝ տարեց տարի հանդիսատեսը պակասում է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Միաժամանակ նա հավելեց, որ երիտասարդները սկսել են ավելի շատ հաճախել թատրոններ:
«Սկսել ենք աշխատել երիտասարդական տարբեր կազմակերպությունների, նաև համալսարանների հետ: Նոր սերնդին պետք է վերադարձնենք դեպի օպերային թատրոն»,- նշեց Ա. Արզումանյանը:
Թատրոնի տնօրենի կարծիքով, պետք է վերականգնել նախկինում գործած աբոնենտային համակարգը. «Երեխաները պետք է հասկանան, թե որն է բարձր արվեստը, հիմա նրանք զուրկ ենք դրանից»:
Ա.Արզումանյանի խոսքով, նաև երկրի սոցիալական վիճակն է ազդում, որ հանդիասատեսը պակասում է, մարդիկ հնարավորություն չունեն այցելել թատրոն:
«Գտնում ենք, որ եթե մեր խաղացանկն ավելի հարուստ լինի, կարող ենք հետ բերել մեր հանդիսատեսին»,- ասաց օպերայի և բալետի թատրոնի տնօրենը: