Սաբինա Կեմ. «Շումախերն իսկական մարտիկ է և չի պատրաստվում լքել մեզ»
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը պատմել է, որ մարզիկը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում, սակայն շարունակում է պայքարել իր կյանքի համար: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:
«Չեմ ուզում և չեմ պատմի Միխայելի առողջության վերաբերյալ մանրամասներ, քանի որ իմ պարտականությունն է չխառնվել նրա ընտանիքի անձնական կյանքին: Շումախերի կյանքին վտանգ չի սպառնում, նա իսկական մարտիկ է և չի պատրաստվում լքել մեզ: Բայց ներկա պահին իրավիճակն այնքան բարդ ու ծանր է, որ ես չեմ կարող դա մեկնաբանել»,- նշել է Կեմը:
Հիշեցնենք, որ կոմայից դուրս գալուց հետո մարզիկը շարունակում է վերականգնվել Շվեյցարիայում գտնվող իր առանձնատանը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2014 թ. Շումախերը տեղափոխվել է այստեղ` մինչ այդ կես տարի մնալով անգիտակից վիճակում: Չարաբաստիկ միջադեպը տեղի էր ունեցել 2013 թ. դեկտեմբերին, երբ ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս մարզիկը վայր էր ընկել և գլխով հարվածել քարին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան