Բողոքի ակցիան Դալլասում վերածվել է արյունալի բախման
ԱՄՆ Դալլաս քաղաքում ոստիկանների սպանության կասկածյալները ձերբակալվել են, իսկ նրանցից մեկը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
«РИА Новости» գործակալությունը տեղեկացնում է, որ քաղաքում բռնկված մասսայական անկարգությունների ժամանակ անհայտ անձինք կրակահերթ էին արձակել ոստիկանների վրա, ինչի հետևանքով սպանվել են իրավապահ համակարգի 4 ծառայողներ, իսկ 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հանցագործությունը կատարածներից մեկը, ըստ աղբյուրի, ներկայացել է ոստիկանություն, իսկ երկրորդին հատուկ նշանակության ջոկատի ծառայողներն են վնասազերծել: Հանցագործության վայրում ոստիկանները հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որը նույնպես վնասազերծվել է:
Մամուլի ասուլիսում Դալլասի ոստիկանության ղեկավար Դէվիդ Բրաունը հայտարարել է, որ կասկածյալները սպառնացել են ռումբ պայթեցնել քաղաքի կենտրոնում:
Նշվում է, որ բողոքի նման ակցիաները ԱՄՆ-ում սկսվել են, երբ ոստիկանները սպանել օրերս երկու աֆրոամերիկացու էին սպանել: