Գեղարքունիքի մարզում կարկուտից ցանքատարածություններ են վնասվել
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայություն ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ ս․թ․ հուլիսի 6-ին ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ: Դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Պարզվել է, որ Քարաձի կոչվող հանդամասում կարկուտի հետևանքով վնասվել են մոտ 13 հա հացահատիկային կուլտուրայի և մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություններ:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան