Ժամանակավորապես արգելվել է Դալլասի վրայով թռիչքները
ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես արգելել են Դալլասյի վրայով թռիչքները, որտեղ կրակոցներ են տեղի ունեցել,-գրում է «Գազետա. ռու»-ն հղում անելով Airlive-ին:
ԱՄՆ դաշնային ավիացիոն գործակալությունը հաղորդել է, որ ներդրել է քաղաքի կենտրոնի վրայով չվերթների ժամանակավոր սահմանափակում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Դալլասում ձերբակալել են չորս ոստիկանների սպանության մեջ կասկածվող երկու անձի: Դալլասում բողոքի ակցիայիա ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է չորս ոստիկան, ևս յոթը վիրավորվել են: