Սան-Սեբաստիանի կինոփառատոնին կներկայացվի «Սնոուդեն» ֆիլմը
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի եվրոպական պրեմիերան կայանալու է Սան-Սեբաստիանի կինոփառատոնին՝ Իսպանիայում: Ֆիլմը ցուցադրելու են մրցույթից դուրս: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Ջոզեֆ Գորդոն Լևիտը: Ֆիլմում նկարահանվել են Շեյլին Վուդլին, Նիքոլաս Քեյջը, Զաքարի Կուինտոն, Ռիս Իվանսը:
Սցենարի հաստատման համար Սթոունը գնացել է Մոսկվա ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ հանդիպելու, նրա հետ քննարկել Գորդոն Լևիտի թեկնածությունը գլխավոր հերոսի դերում:
Օ. Սթոունն արդեն վեց անգամ մասնակցել է Սան-Սեբաստիանի փառատոնին: Տարբեր տարիների նա ներկայացրել է «Սալվադոր», «Ի ծնե մարդասպաններ» և «Երկվորյակ-երկնաքերներ» ֆիլմերը: 2012-ին ռեժիսորը փառատոնում մրցանակ է ստացել նվաճումների համար:
Սան-Սեբաստիանի փառատոնը կանցկացվի սեպտեմբրի 16-24-ը: