Մայր թատրոնում ավարտվել են բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները
Այս տարվա երկրորդ եռամսյակում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում (տեխնիկական, ձայնային և լուսային վերազինում) ամբողջովին ավարտվել են բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմնական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը:
Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը: Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով /ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ/: Ներկայում իրականացվում են բեմի տախտակամածի փոխարինման աշխատանքները, որից հետո կհղկվի դահլիճի հատակը և կտեղադրվեն հանդիսատեսի աթոռները:
Նշենք, որ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքվել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Մայր թատրոնում սկսվել են մոնտաժման աշխատանքները
- Մայր թատրոնի վերանորոգված բեմում ներկայացվելու է «Պեպո»-ն
- Վերանորոգումից հետո կունենանք մայր թատրոնին հարիր բեմահարթակ. Ա. Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում