Դաժան սպանություն Երևանում
Այսօր լուսադեմին, ժամը 4.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և խնդրել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարան շտապ ոստիկան ուղարկեն:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Վլադիկ Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 4.10-ին, Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարանի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, Վլադիկ Մ.-ն կացնահարել է նախկին կնոջը՝ 37-ամյա Թագուհի Մանսուրյանին, նրա հորը՝ 62-ամյա Վաչագան Մանսուրյանին, և մորը՝ 64-ամյա Կարինե Մանսուրյանին: Վերջինը վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը հայտնել են, որ վնասվածքները ստացել են Վլադիկ Մ.-ի կողմից հասցված կացնի հարվածներից:
Ըստ աղբյուրի, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Վլադիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում