Աթլետ Գոռ Ներկարարյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հայաստանի աթլետիկայի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում կներկայացնեն 6 աթլետներ:
Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը, ցատկելով 8 մետր 15 սմ, Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանն այս պահի դրությամբ ունի ամառային Օլիմպիական խաղերի 31 ուղեգիր: