Մեծ Բրիտանիայում Brexit-ի հակառակորդների համար թերթ է վաճառքի հանվել
The New European թերթի առաջին թողարկումը, որը նպատակաուղղված Մեծ Բրիտանիայի այն 48 տոկոս բնակչության համար, ովքեր հունիսին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել երկրի՝ Եվրոպական միության կազմում մնալու օգտին, վաճառքի է հանվել Լոնդոնում՝ քաղաքի մյուս թերթերի շարքում: Լուրը գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Թերթը լույս կտեսնի առաջիկա չորս շաբաթների ուրբաթ օրը: Նրա թողարկումը կշարունակվի գնորդների կողմից մեծ հետաքրքրություն ի հայտ գալու դեպքում:
«Մենք փորձում ենք տարբեր միջոցներով, թեև ուշացումով, հավասարեցնել խաղի պայմանները հաշվի առնելով, որ մինչ հանրաքվեն մամուլի համար առավելությունը եղել է Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը»,-հայտարարել է The New European-ի խմբագիր Մեթ Քելլին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրիտանական մի շարք խոշոր և հանրահայտ թերթեր աջակցել են Brexit-ի գաղափարը՝ հանրաքվեից առաջ: Ինչպես հաղորդվել էր, 51,9 տոկոս բրիտանացիները հանրաքվեի ժամանակ կողմ են քվերարկել երկրի ԵՄ-ից դուրս գալուն:
Հարակից հրապարակումներ`
- Օբաման կոչ է արել քայլեր ձեռնարկել ԻՊ-ի, ՌԴ-ի և Brexit-ի դեմ
- Brexit-ը Գերմանիայի տնտեսության վրա դեռևս ազդեցություն չի թողել. գերմանացի նախարար
- Լոնդոնում բողոքի երթ է անցկացվում՝ ընդդեմ Brexit-ի
- Ձախողված մեծ որոշումները մնու՞մ են մեծ. Brexit-ի օրինակը
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ի հանձնաժողով են ստեղծում
- Վրացի նախարար. Լարիի արժեզրկման պատճառը Brexit-ն է
- Brexit-ը աշխարհին մտածելու տեղիք է տվել. Ֆրանսիայի նախագահ
- Վլադիմիր Պուտին. Brexit-ն անխուսափելի հետևանքներ կունենա Եվրոպայի և Ռուսաստանի վրա
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
- Դոնալդ Տուսկ. Brexit-ը կարող է կործանել Արևմուտքի քաղաքակրթական համակարգը