Պետերբուրգի իշխանությունները Հիսուս Քրիստոսի 80 մետրանոց քանդակի համար տեղ են փնտրում
Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերով հանձնաժողովը դիտարկում է քաղաքում քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի «Հիսուս Քրիտոս» քանդակի տեղադրման հնարավոր վայրը: Ռիա նովոստին գրում է, որ հուշարձանի բարձության պատճառով դժվար է հուշարձանի տեղադրման համար վայր ընտրելը. պատվանդանի հետ միասին 80 մետր է:
«Պետերբուրգի քաղաքապետը հանձնարարել էր հանձնաժողովին քննարկել հուշարձանի հնարավոր տեղադրման վայրի հարցը: Այժմ ուսումնասիրվում է, որևէ որոշում դեռևս չկա»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հավելելով, որ որպես տարբերակ դիտարկվում է քաղաքի Նևսկի շրջանը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զուրաբ Ծերեթելին առաջարկել է Պետերբուրգի իշխանություններին տեղադրել քաղաքում իր կերտած Հիսուս Քրիստոսի 80 մետրանոց հուշարձանը (33 մետր՝ քանդակն է, 47 մետր՝ պատվանդանը): Այդ հուշարձանը, ըստ ԶԼՄ-ների, ենթադրվում էր, որ տեղադրվելու է Սոչիում, սակայն համապատասխան վայր չէր գտնվել:
Աշխարհում Քրիստոսի ամենահայտնի արձանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրում, 38 մետր է՝ ներառյալ պատվանդանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում