Պորոշենկո. Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ պատերազմել սովորեցնել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը կարող է օգտվել Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի ուկրաինական փորձից: Korrespondent-ը հայտնում է, որ սրա մասին նա գրել է Wall Street Journal-ի համար իր հոդվածում:
«ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի պետություն ժամանակակից ռուսական բանակի դեմ ռազմական գործողությունների փորձ չունի: Ուկրաինան նման փորձ ունի»,-գտնում է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի խոսքերով՝ Կրեմլի գործողությունները բավականին ակտիվ և ուժեղ են, որպեսզի ճնշում գործադրեն Ուկրաինայի և Արևմուտքի վրա:
«Քանի դեռ Կրեմլն ընդունակ է փոքր հրդեհներ հրահրել առանձին շրջաններում, ինչպիսիք են Դոնեցկը և Լուգանսկը, նա կօգտագործի դրանք որպես գործիք այլ երկրներին ճնշելու և վախեցնելու համար»,-ընդգծել է նա:
Պորոշենկոն նշել է, որ Ռուսաստանը նպատակաուղղված ուժեղացնում է անկայությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր է՝ հույս ունենալով պառակտել Արևմուտքը և հասնել իր աշխարհաքաղաքական նպատակներին, դրա համար էլ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն պետք են մեկը մյուսին:
«Միայն խորը գործընկերությունը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև կապահովի կայունության Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Սև ծովում և տրանսատլանտյան տարածաշրջանում ամբողջությամբ: ՆԱՏՕ-ի աջակցությունը անհրաժեշտ բաղադրիչ է ռազմական խնդիրների լուծման և Ուկրաինայում անվտանգության սպառնալիքների հաղթահարման համար»,-նշել է Ուկրաինայի նախագահը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ այսօր Պորոշենկոն գնացել է Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի հազար զորք կտեղակայեն
- Լեհաստանի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին