Օբաման կոչ է արել քայլեր ձեռնարկել ԻՊ-ի, ՌԴ-ի և Brexit-ի դեմ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է քաղաքական կամք ցուցաբերի և ընդդիմանա այնպիսի երևույթների, ինչպիսիք են ԻՊ-ը, Ռուսաստանը և Brexit-ը:
«ԻՊ կողմից նախաձեռնված տեռորիստական ակտերը ՆԱՏՕ-ի տարածքում՝ Օռլանդոյից մինչև Փարիզ, Բրյուսել և Ստամբուլ անմեղ մարդկանց մահվան պատճառ են դարձել: Աֆրիկայի, Սիրիայի և Աֆղանստանի կոնֆլիկտների պատճառով բազմաթիվ փախստականներ փրկություն են փնտրում Եվրոպայում: Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիան սպառնում է Եվրոպայի հետ կապված մեր տեսլականին: Brexit-ը եվրաինտեգրացիայի հետագայի հետ կապված լուրջ հարցեր է բարձրացնում»,- այս մասին ինչպես հայտնում է РИА-ն, Financial Times թերթի իր հդովածում գրել է Օբաման:
«Մինչ ես կգամ Վարշավա ՆԱՏՕ և ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպման, կարծում եմ, որ մեր երկրները պետք է համախմբեն քաղաքական կամքը և պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, որպեսզի ընդդիմանանք այս անհետաձգելի խնդիրներին»,- ավելացրել է Օբաման:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին