Միակ ընդդիմությո՞ւն, թե՞ ընդդիմության ընդդիմությունը. Ստեփան Մարգարյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին
Համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը Նիկոլ Փաշինյանի «միակ ընդդիմություն» թեզը համարել է արտառոց:
«Նման բան աշխարհում չկա, չի էլ կարող լինել, քանի որ ընդդիմությունը նշանակովի պաշտոն չէ», - ասել է նա «Իրական հայացքին» տված հարցազրույցում:
Մարգարյանը նորմալ երևույթ չի համարել, որ իրեն ընդդիմադիր համարողը փնովում է մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի, որովհետև, ըստ նրա, դրա շահառուն բացառապես իշխանությունն է: Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ վարքը Համախմբում կուսակցության փոխնախագահը բնորոշել է որպես «ընդդիմության ընդդիմություն»:
Ի տարբերություն «միակ ընդդիմության», Համախմբման նպատակը, ըստ Մարգարյանի, ընդդիմադիր քաղաքական ուժերից մի բեւեռ ստեղծելն է, որը կլինի իշխանությանն այլընտրանք ևիշխանության հավակնորդ. «այդ դեպքում կարելի կլինի հաղթահարել քաղաքական մենաշնորհը, որը հանգեցնում է տնտեսական մենաշնորհի, իսկ սա էլ սպասարկում է քաղաքական մենաշնորհի շահերը. պետք է երկիրը դուրս բերել այդ արատավոր շրջանից»;
Համախմբման փոխնախագահը հավաստիացրել է, որ իրենք առհասարակ համագործակցելու առումով գրեթե բացառություններ չունեն, քանզի գիտակցում են, որ եթե առաջիկա ընտրություններով երկրում իրավիճակը չփոխվեց, երկիրը այլևս դիմանալու ռեսուրս չի ունենալու, արդեն սպառնալիքի տակ է մեր անվտանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին