
ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը
ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ բռնությունից: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության համաձայն` նշված է լինելու Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ կոմյունիկեում:
«Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում մենք նաև կհիշատակենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեր հաղորդագրությունն այն է, որ մենք կոչ ենք անում երկու կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնություն կիրառելուց և շարունակել ջանքեր գործադրել խաղաղ և բանակցությունների վրա հիմնված լուծում գտնելու ուղղությամբ: Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցությունների վրա հիմնված լուծմանն ուղղված բոլոր ջանքերը», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` լրագրողներին հայտարարել է Ստոլտենբերգը: