Քննարկվել է Արցախում կայանալիք համահայկական 7-րդ խաղերի կազմակերպչական հարցերը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության կազմում աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակությունը ղեկավարում էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, նախարար Ղազարյանն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ քննարկել է 2019 թ. Արցախում տեղի ունենալիք համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական հարցերը:
Հանդիպման մասնակիցները կարևորել են համահայկական խաղերն Արցախում անցկացնելու փաստը, ինչը նպատակաուղղված է Արցախի մարզամշակութային կյանքի զարգացմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին