Անթալիա են մեկնել առաջին ռուս զբոսաշրջիկները
Անկարա է ժամանել ռուս զբոսաշրջիկներով լի առաջին ինքնաթիռը: Օդանավում եղել է 189 քաղաքացի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Մոսկվայից Անկարա չվերթն իրականացրել է «Ռոսիա» ավիաընկերությունը: Վերջին ութ ամիսների ընթացքում առաջին անգամ հանգստանալու նպատակով Թուրքիա է մեկնում ռուսների առաջին մեծ խումբը:
Սա մեծ ուշադրության է արժանացել թուրքական ԶԼՄ-ների կողմից, մի քանի հեռուստաընկերություններ նույնիսկ ուղիղ հեռարձակում էին կազմակերպել օդանավակայանից:
Ռուսաստանցիներին դիմավորել են ծաղիկներով, իսկ անձնագրերը ստուգելու գոտում էլ կոկտեյլներ են հյուրասիրել:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ դեպի Անթալիա տուրիստական ուղղության բացումից հետո ավիատոմսերը թանկացել են 76 տոկոսով: Տուրօպերատորներն էլ խնդրել էին ՌԴ-ից դեպի Թուրքիա կանոնավոր չվերթների թիվն ավելացնել:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը Թուրքիա մեկնելու սահմանափակումները հանեց այն բանից հետո, երբ Էրդողանը ներողություն խնդրեց ՍՈՒ-24-ի խոցման համար:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ հասկանում, թե ինչու Պուտինը զիջեց Էրդողանին. թուրքագետ
- Ստամբուլի ահաբեկչությունները և զբոսաշրջության «թեժ ակցիաները. Обозреватель
- Էրդողանը Նազարբաևին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ավանդի համար
- Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Թուրքիան ռուս զբոսաշրջիկների առաջև բացելու հարցում
- Թուրքագետ. Էրդողանը խնդիր ունի «դեմքը չկորցնելու», իսկ Պուտինը` «բավարարված» լինելու
- Դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի նվազումը ռեկորդային է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին