Գյումրիում կայանալու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ դիտումը
Գյումրիում հուլիսի 25-ին կայանալու է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ դիտումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսորը:
«Մեր ֆիլմը նկարահանված է 2 լեզվով: Ֆիլմի հայալեզու տարբերակի փակ ցուցադրությունը կայանալու է հուլիսի 25-ին` Գյումրիում: Մեզ համար շատ կարևոր է այս հիասքանչ ու մեծ քաղաքի բնակիչների օրհնությունը: Քաղաք, որտեղ ինձ բախտ է վիճակվել նկարահանել այս ֆիլմը»,-գրել է ռեժիսորը:
Ֆիլմը կինոթատրոններում ներկայացվելու է դեկտեմբերից:
«Սպասում եմ դեկտեմբերի 1-ին, երբ «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ: Ինձ համար կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ տեսնեն ֆիլմը, որի վրա այդքան ջանքեր ենք գործադրել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ, ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը:
Նշենք, որ դերերում հանդես են եկել՝ Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Արտյոմ Բիստրով, Սաբինա Ահմեդովա, Հրանտ Թոխատյան, Իրինա Բեզրուկովա, Միքայել Ջանիբեկյան, Դանիել Իզոտով, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Միքայել Պողոսյան, Սոս Ջանիբեկյան և ուրիշներ:
Ֆիլմը պատմելու է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:
1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ:
Լուսանկարները՝ kino-teatr.ru կայքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում