ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի առիթով չեն շնորհավորել Օլանդին
ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները Վարշավայում կայացած գագաթնաժողովի ժամանակ խոսել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասին, սակայն չեն շնորհավորել Ֆրանսիայի ազգային հավաքականին, որը կիսաեզրափակիչ խաղում 2:0 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ընտրանու նկատմամբ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Տեղեկացնում է «РИА Новости»-ն:
«Գագաթնաժողովի ժամանակ խոսե՞լ ենք ֆուտբոլից: Այո, քանի որ, ըստ իս, շատ երկրների ղեկավարներ դիտել են այդ հանդիպումը, սակայն նրանցից ոչ ոք ինձ չասաց, որ ուրախ է գրանցված արդյունքի համար»,- ասել է Օլանդը:
Օլանդի խոսքերով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «չափազանց սիրալիր էր, երբ մեկնաբանում էր խաղը»: Խոսելով եզրափակիչ հանդիպման մասին, որում Ֆրանսիայի ընտրանին ուժերը կչափի Պորտուգալիայի հավաքականի հետ, Օլանդն ասել է հետևյալը.
«Երկրի նախագահը չէ, հուրախություն ինձ, որ պետք է կանխատեսումներ անի կամ խաղա: Ինչ վերաբերում է իմ նկատմամբ վերաբերմունքին, ապա դա ինձ հետ ոչ մի կապ չունի: Ես ոչ հավաքականի ֆուտբոլիստ եմ, ոչ էլ գլխավոր մարզիչն եմ, և անմիջական կապ չունեմ ընտրանու հաջողությունների հետ»,- նշել է Օլանդն ու ավելացրել, որ ֆրանսիական թիմի հաղթանակը, ամեն դեպքում, դրական կազդի ֆրանսիացիների հոգեվիճակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում