«Մաքրենք Ազատի կիրճն աղբից»
«Գառնիի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 10-ին՝ կիրակի օրը Գառնիի կիրճում անց է կացնելու բնապահպանական ակցիա` զբոսաշրջիկների ամենասիրելի վայերից մեկը` «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքն աղբից ամբողջությամբ մաքրելու համար:
Նախաձեռնության հեղինակների տեղեկացմամբ, աղբահանությանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր մտահոգված են շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով:
«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել անկցիային, կարող են միանալ մեզ։ Հավաքատեղին` Գառնի գյուղի մշակույթի տան դիմաց, ժամը 09:00-ին»,-ասված է հայտարարության մեջ:
Մասնակիցներին կտրվեն ձեռնոցներ և տոպրակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին