Ջեյմս Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին խոսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Բոլոր կողմերը ժխտեցին պատերազմը և հայտնեցին իրենց հավատարմությունը բանակցություններին: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը»,-գրել է ամերիկացի համանախագահը:
.@JohnKerry spoke with #Sargsyan and #Aliyev about #NKpeace. All reject war and are committed to negotiations. The US stands ready to help.
— James Warlick (@AmbJamesWarlick) 8 июля 2016 г.
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
ՀՀ Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր
- ՀՀ Նախագահը Վարշավայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
- Վիեննայում քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորումը
- Նալբանդյան. Սանկտ-Պետերբուրգում հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել
- Պաշտոնական Ստեփանակերտը՝ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին
- Սերժ Սարգսյան. Շատ ուրախ կլինեինք, եթե կարողանայինք շարժվել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին