Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ես հաճախ նկատում եմ պատասխանատվությունը միմյանց վրա թողնելու միտում»
Ղարաբաղյան հարցը քաղաքական լուծում չունի, հարցը չունի նաև իրավական լուծում: «Բարձրաձայն» հաղորդման ընթացքում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայկական կողմի սխալն այն է, որ մենք մշտապես փորձում ենք խուսափել պատերազմից: Մինչդեռ իրականությունը, ցավոք սրտի այն է, որ մենք պետք է մշտպես պատրաստ լինենք պայքարի»,-ասել է քաղաքագետը:
Հաղորդավարի նկատառմանն ի պատասխան, որ սոցիալական ցանցերում առաջացել է արևմտամետների և ռուսամետների տարանջատման հարց, քաղաքագետը նշել է. «Ամեն երկիր կցանկանա, տարածաշրջանի իրադարձությունների վրա ավելի լուրջ դերակատարություն ունենալ, սակայն կողմերից յուրաքանչյուրը հասկանում է, որ ամբողջական պատասխանատվություն չի կարող վերցնել: Ես հաճախ նկատում եմ պատասխանատվությունը միմյանց վրա թողնելու միտում: Երբ մենք խոսում ենք Մադրիդյան սկզբունքների կամ այլ փաստաթղթի մասին, մենք պետք է հասկանանք, որ այդ փաստաթղթերը եղել են մի կարգավիճակում, հիմա ադրբեջանական ռազմական գործողությունների սանձազերծումից հետո իրավիճակը փոխվել է: Հիմա կան առաջ քաշված նախապայամններ և այդ նախապայմանները երաշխավորություն են պահանջում, որ Ադրբեջանը կրկին ագրեսիա չի իրականացնի»:
Հյուրի կարծիքով, բուն բանակցությունները դեռ չեն վերսկսվել, ուստի ոչ մտավախության, ոչ էլ ուրախանալու առիթ կա: Այս կոնտեքստում քաղաքագետը հորդորեց չհիմնվել սոցիալական ցանցերի տրամադրությունների վրա, քանի որ նույն սոց ցացներում, ի դեմս իրեն, կան նաև այնպիսի օգտատերեր, ովքեր պնդում են, որ տարածքների վերադարձ չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին