Հալեպում երկու հայ է վիրավորվել
Հալեպի Նոր գյուղ թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են Հռիփսիմե Ղազարյանը և Սոսի Ղազարյան-Հեքիմյանը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Հռիփսիմե Ղազարյանի վիճակը կայուն է, դուրս է գրվել հիվանդանոցից, Սոսի Ղազարյան-Հեքիմյանը պետք է վիրահատվի:
Հիշեցնենք, որ գրոհայինները նախօրեին ռմբակոծել են Հալեպի տարբեր շրջանները: Ըստ աղբյուրի, 40 մարդ զոհվել է, մեծ մասը երեխաներ են, 250 մարդ վիրավորվել է:
Լուսանկարները՝ «Գանձասար» ֆեյսբուքյան էջից: