«Զիկա»-ն տարածվել է 54 երկրում
«Զիկա» վիրուսը տարածվել է ընդհանուր առմամբ 54 երկրում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հաղորդել է Ռոսպոտրեբնադզորը:
13 երկրում նկատվում է նորածինների նյարդային համակարգի պաթոլոգիաների աճ: Բացի այդ հաղորդվում է համաճարակի ԱՄՆ և եվրոպական երկրներ թափանցման դեպքերի մասին: Համաճարակի սկզբից 11 երկրում՝ Արգենտինա, Չիլի, Նոր Զելանդիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Պերու, Պորտուգալիա, Գերմանիա, Իսպանիա, արձանագրվել է Զիկայի սեռական ճանապարհով փոխանցման դեպքեր:
Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ Ամերիկյան մայրցամաքում տուժածների ընդհանուր թիվը գերազանցել է 415 հազարը: Առավել բարդ իրավիճակ է Բրազիլիայում:
Նշենք, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տարածման համար երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վիրուսը արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները կոչ են արել հետաձգել Օլիմպիական խաղերը Զիկա վիրուսի պատճառով
- ԱՄՆ-ում 279 կին վարակված է «Զիկա» վիրուսով
- Մոսկվայում Զիկայով հիվանդացության երրորդ դեպքն է գրանցվել
- ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել Եվրոպայում Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար
- ԱՀԿ-ն զգուշացնում է խոզի գրիպի նոր հնարավոր բռնկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա