Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան Համգյոն Նամդո արևելյան նահանգի շրջանում սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ հրթիռն արձակվել է ժամը 11։00–ի սահմաններում:
Հարավկորեացի զինվորականները նշում են, որ գործարկումը ձախողվել է, արձակումից հետո հրթիռը շեղվել է նորմալ հետագծից: Այսպիսով, հրթիռի փորձարկումն անհաջող է ավարտվել, քանի որ այն պայթել է 10 կմ բարձրության վրա և անցել է ընդամենը մի քանի կիլոմետր:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում