Անգլիայի հաջորդ վարչապետը կլինի Թերեզա Մեյը
Մեծ Բրիտանիայի Էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լիդսոմը հայտարարել է, որ դուրս է գալիս վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնների համար պայքարից: Իսկ դա նշանակում է, որ միակ թեկնածուն այդ պաշտոնների համար մնում է Ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ըստ աղբյուրի, 53-ամյա Լիսդոմը թերթերից մեկին տված հարցազրույցում Թերեզա Մեյի վերաբերյալ հայտնած իր կարծիքի համար բուռն քննադատության էր ենթարկվել: Նա մասնավորապես ասել էր, որ ինքը որպես մայր կարող է հոգ տանել երկրի մասին, քան Մեյը, որը երեխաներ չունի:
«Մեր երկրի շահերից է բխում վարչապետի պաշտոնում ուժեղ առաջնորդի նշանակումը: Թերեզա Մեյին ես լավագույնն եմ ցանկանում», -լրագրողների ներկայությամբ հայտարարել է Լիսդոմը:
Հուլիսի 7-ին խորհրդարանում կայացած ընտրություններում պահպանողական խորհրդարանականներից 199-ը Թերեզա Մէյի օգտին են քվեարկել, իսկ Լիսդոմի օգտին՝ 84-ը: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համաձայն, բրիտանացիների մեծ մասը աջակցում է Մէյին:
«Բրեքսիթը մնում է Բրեքսիթ», իր հերթին հայտարարել է Թերեզա Մեյը՝ նշելով, որ երկրորդ հանրաքվե չի կարող լինել և փորձեր չեն արվելու ԵՄ-ին նորից անդամակցելու ուղղությամբ: