Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում
Արագածոտնի մարզում նախօրեին ժամը 20.30-21-30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել: Առանձնպես խոշոր չափերի հասմող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները: Այս մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով:
Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղեղ քամին և կարկուտը էական վնասներ է պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ:
Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը:
Ներկա պահին ուղեղ քամին և տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան