Տնտեսություն 20:07 11/07/2016 Հայաստան

Արմավիրի մարզի 41 համայնք լուրջ վնաս է կրել տեղատարափ անձրևից ու կարկուտից

Նախօրեին տեղացած հորդառատ անձրևն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների 41 համայնքների: Կան համայնքներ, որոնց կրած վնասի չափերը նախնական տվյալներով հասնում են 100%-ի:

Հիմնականում վնասվել են խաղողի այգիները, բանջար-բոստանային կուլտուրաներն ու ջերմոցային տնտեսությունները: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից:

Ակնալիճ համայնքում տեղատարափ անձրևի ու կարկուտի հետևանքով Մեծամորի սելավատարի պաշտպանիչ պատնեշի 50 մետրի հասնող հատվածը, չդիմանալով ջրի ուժեղ հոսքին, փլուզվել է, և ջուրը լցվել է համայնքի մշակովի հողատարածքները` կրկնապատկելով գյուղացու վնասը:
Ըստ համայնքապետ Գևորգ Միսակյանի` Ակնալճում մշակովի հողատարածքների հիմնական մասը զբաղեցնում են ծիրանի և խաղողի այգիները, լոլիկի հողատարածքները: Գարնանային ցրտահարության հետևանքով ակնալիճցիները կորցրել են ծիրանի բերքը, իսկ այժմ արդեն` լոլիկի և խաղողի բերքը` զրկվելով իրենց ապրուսի միջոցից: Գևորգ Միսակյանի խոսքով` համայնքում առկա է թվով 8 հակակարկտային կայան, և 8-ն էլ գործել են, սակայն կարկտի ուժգնությամբ պայմանավորված` արդյունք չեն տվել:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրել է, որ մարզում առկա է 178 հակակարկտային կայան, որոնք երեկ գործել են ողջ ուժգնությամբ, աղետալի ամպերով պայմանավորված` դրանց արդյունավետությունը 0% է եղել: Ըստ նրա` թույլ արտահայտված ամպերի դեպքում միայն արդյունավետությունը կհասնի 80%-ի, իսկ միջինի դեպքում` 50-60%-ի:

ՀՀ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է նաև Հանրապետության Նախագահին, ում անմիջական հանձնարարությամբ համայնքային հանձնաժողովները շատ կարճ ժամանակահատվածում կգույքագրեն վնասի ամբողջական չափերը, համայնքում առկա հիմնական խնդիրները, կներկայացնեն մարզային հանձնաժողովին, որն էլ ամփոփելով այդ տվյալները` համապատասխան տեղեկանք կներկայացնի ՀՀ կառավարությանը` ստեղծված իրավիճակի համար լուծում գտնելու նպատակով:

Աղբյուրը նշում է, որ երեկ մարզում են եղել և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ կարկտահարությունից տուժած համայնքներ են այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Այսօր մարզպետի ուղեկցությամբ համապատասխան համայնքներ է այցելել գյուղատնտեսության նախարարը, համայնքներում են եղել նաև նախարարության և մարզպետարանի ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, տեղերում ծանոթացել ստեղծված իրավիճակին, զրուցել գյուղացիների հետ` վստահեցնելով, որ վնասները ճշտելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}