Ծնելիությունն անկում է ապրում ամբողջ աշխարհում. Գարիկ Հայրապետյան
Ամբողջ աշխարհում նկատվում է ծնելիության անկում: Անգամ աֆրիկյան երկրներում, որտեղ ամենաբարձր ցուցանիշն էր արձանագրվում՝ 10-12 երեխա էին ունենում, այժմ այդ ցուցանիշը իջել է՝ հասնելով 6,5-ի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ըստ նրա, ծնելության անկումը մի քանի բացատրություն ունի. պետք չէ ունենալ ութ երեխա, որպեսզի ցանկալի չորսը կենդանի մնա, այսինքն մահացությունն է պակասել, բարելավել են ծառայությունները, կյանքը թանկացել է, հողատնտեսությամբ չեն զբաղվում, որպեսզի ինչքան երեխա ունենան, իրենց հողից ստացած բերքով կերակրեն:
Գ. Հայրապետյանի խոսքով, աշխարհում ամենացածր ծնելիություն Եվրոպայում է. «Ամենացածր ծնելիությունը հարավ-արևելյան եվրոպական երկրներում են, ամենաբարձր ծնելիությունը՝ սկանդինավյան երկրներում»:
Ինչպե՞ս կարողացան Սկանդինավյան երկրները 25 տարում ծնելիությունը 1,4-ից մինչև 1,9 հասցնել:
«Հիմնական քայլերն էին՝ ընտանեկան և պրոֆեսիոնալ հարաբերություննեը մեկ տեղում բերել կուտակելն էր, ստեղծել իրավիճակ, որտեղ երեխա ունենալն ընտանիքի համար ռիսկ չէր դիտարկվի իրենց բարեկեցության համար: Ինչպես նաև՝ կանանց հավասար պայմաններում դնել՝ անկախ նրանից, որ երեխա էին ունեցել»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը:
Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտի 4-ին ԱԺ-ում լսումներ եղել եղել երեքամյա ժողովրդագրական գործողությունների ծրագրի վերաբերյալ: «Մեծ բաղադրիչը հատկացված է բնակարանների հարցին, ինչն, իհարկե, կարևոր է, բայց կարևոր բաղադրիչ է նաև այն, որ այս ծրագրով կանանց վրայից երեխա ունենալու բեռը հանելու փորձ է արվում: Օրիակ՝ հղի կանանց կրթության սուբսիդավորում, վերապատրաստում, որպեսզի մնան մրցունակ աշխատաշուկայում, կարողանան վերադառնալ աշխատաշուկա»,- ասաց Գ.Հայրապետյանը:
Ըստ նրա, մեծ բաղադրիչ կա նաև վերարտադրողական առողջապահության ապահովման առումով. «Տարեկան 4,5 հազար ծնունդ ենք կորցնում բնական վիժումների պատճառով: Եթե մենք ավելի լուրջ վերաբերվենք այս հարցին, կկարողանանք տարեկան երկու անգամ կրճատել այս թիվը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշը գերազանցում է ԱՀԿ-ի խորհուրդ տրվող շեմը
- Ժողովրդագրական իրավիճակի բարելավում ենք ունենալու. Արտեմ Ասատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան