Էյֆելյան աշտարակը դեռ փակ է
Փարիզi Էյֆելյան աշտարակը, որը փակվել էր երեկ, Եվրոպայի առաջնությունից հետո դեռ չի բացվել: Այդ մասին հայտարարել է աշտարակը կառավարող ընկերությունը:
«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, Էյֆելյան աշտարակի մոտ ստեղծվել է մի տարածք, որտեղ ֆուտբոլի երկրպագուներն են եղել և որոնց թիվը հասել է 90 հազարի: Եվրո-2016-ի եզրափակչի հետ կապված երեկ աշտարակը փակվել էր և նրա վրա մուտքը արգելված էր:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ երեկ աշտարակի մոտ մասսայական անկարգություններ էին սկսվել ֆուտբոլի երկրպագուների շրջանում, և 40 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանություն: