ՀԱՖՆ-ը ներկայացնելու է Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարումը
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի երկրորդ անգամ հանդես է գալու Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարումով: Նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ դերերգերով հանդես են գալու մենգիչներ Հրաչուհի Բասենցը (Գերմանիա), Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցը, Գուրգեն Բավեյանը (Գերմանիա), Լեոնարդ Բերնադ (Ռումինիա), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան, Հովհաննես Ներսեսյանը:
Ելույթ են ունենալու նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական երգչախումբը (գեղ.ղեկավար Կարինե Առաքելյան, գլխ. խմբավար՝ Էմմա Առաքելյան): Համերգը ղեկավարելու է դիրիժոր էդուարդ Թոփչյանը:
Ներկայացումները կայանալու են հուլիսի 19-ին և 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: