Հալեպը՝ ռումբերի, հրթիռների, փամփուշտների տարափի տակ
Հալեպում նախօրիեն վաղ առավոտից սկսվել են հրթիռակուծոթյուններ, բախումներ, պայթյուններ: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ էին տեղում, քաղաքի զանազան շրջաններում հրթիռներ էին ընկնում: Ստորգետնյա պայթյունի հետևանքով ուժգին ցնցվել էր քաղաքը:
Պուսթան ալ Քասըր, Մունշիե, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիեն և այլ շրջանները զինյալ խմբավորումների կողմից ենթարկվել էին հրթիռակոծության:
Զինյալ ահաբեկիչները փորձել էին թափանցել Ճըտեյտե և Հին Հալեպ շրջաններ, սակայն սիրիական բանակը հետ էր մղել նրանց փորձերը: Բնակչությանը խնդրել էին տեղավորվել բնակարանների ապահով և պատուհաններից հեռու սենյակներում՝ վտանգներից զերծ մնալու համար:
Լուսանկարները՝ «Գանձասար»-ից: