2015-ի համեմատ այս տարի ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են
Այս տարվա վեց ամսվա ընթացքում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի 342-ի դիմաց: Հարուցվել են քրեական գործեր, որից 19 ուղարկվել է դատարան, 49-ը կարճվել է, 313-ի դեպքում քրեական գործերի հարուցումը մերժվել է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալները ներկայացրեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ տվյալների՝ կենակցի կողմից արձանագրվել է բռնության 3 դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատամբ՝ 7 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45 դեպք:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում՝ կենակցի կողմից բռնության որևէ դեպք չի արձանագրվել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 205 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 4 դեպք, ծնողի կողմից զավակի կատմամբ՝ 29 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 50 դեպք:
Ընտանեկան բռնության դեպքում արձանագրվել է սպանության 4 դեպք. երկու դեպքում նակխկին ընկերներն են սպանել ընկերուհիներին, մեկ դեպքում դուստրը սպանել է մորը և վերջերս արձանագրված դեպքը, որբ տղամարդը կացնահարել է ողջ ընտանիք, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ն. Դուրյանի տեղեկացմամբ, ոստիկանությունում, ընտանեկան, կենցաղային ոլորտի իրավախախտումներ թույլ տրված և հաշվառված 544 ընտանիք կա, նախորդ տարվա 402-ի դիմաց. 219-ը հաշվառված է Երևանում, 99-ը՝ Կոտայքում, 67-ը Շիրակում, 66-ը՝ Լոռիում:
Նախորդ տարվա համեմատ այս տարվա դեպքերի աճն ինչո՞վ է պայմանավորված՝ դեպքերն են աճել, թե ոստիկանություն դիմողներն են շատացել հարցին ի պատասխան ոստիկանության գնդապետն ասաց, որ սկսել են ավելի շատ վստահել իրավապահ համակարգին, բարձրացել է ազգաբնակչության իրավագիտակցությունը, ակտիվ աշխատանք է իրականացնում հասարակական կազմակերպությունները: Ն. Դուրյանը չբացառեց նաև, որ ավելացել են այն ընտանիքների թիվը, որտեղ բռնության դեպքեր են լինում: