Պալմիրայում հայտնի հուշարձաններից միայն երկուսն է հնարավոր վերականգնել. մասնագետ
Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ավերել են երեք հայտնի հուշարձան, հնարավոր է վերականգնել երկուսը՝ Հաղթական կամարը սյուներով և 2-րդ դարի Բաալշամինի տաճարը, իսկ Բելի տաճարը՝ ոչ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասել է Արևելքի պետական թանգարանի տնօրեն Ալեքսանդր Սեդովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս մասնագետները գնացել են Պալմիրա՝ գնահատելու, թե որ հուշարձաններն են ենթակա վերականգնման:
«Հիմնական եզրակացությունն այն է, որ ավերումներն այնքան զգալի չեն, որքան ենթադրվում էր: Պալմիրայի այցեքարտերն էին՝ Հաղթական կամարը, Բելի և Բաալշամինի տաճարները, որոնք քանդվել են: Բացի այդ, ոչ մեծ ավերումներ կան այլ վայրերում»,- ասել է նա:
Ալեքսանդր Սեդովը նշել է, որ Հաղթական կամարի և Բաալշամինի տաճարի վերականգնման համար ժամանակ է պետք և շատ ֆինանսական միջոցներ:
Ըստ նրա, աշխատանքները կարող են տևել 1,5-2 տարի, բայց ամեն ինչ բարդանում է Պամիրայում ենթակառուցվածքների բացակայության պատճառով, նաև՝ այդ քաղաքը գնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, ժամանակ է պետք բոլոր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքները համաձայնեցնելու համար: Ա. Սեդովը նշել է, որ բոլոր աշխատանքները կարող են կատարել ռուս մասնագետները :
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն այցելելու են Պալմիրա
- Շվիդկոյ. ՌԴ-ն և Սիրիան պատրաստում են Պալմիրայի վերականգնման համաձայնագիր
- Ռուս ռազմական նկարիչներն այցելել են Պալմիրա
- Հնագետ. Լուսանկարներից կարելի է դատել, որ Պալմիրայի շենքերը հնարավոր է վերականգնել
- Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ համերգը՝ ազատագրված Պալմիրայում
- ՅՈՒՆԵՍԿՕ. Պալմիրայի հնագիտական համալիրի հիմնական մասը պահպանվել է
- Լոնդոնում ստեղծել են Պալմիրայում ոչնչացված Հաղթական կամարի կրկնօրինակը
- Պալմիրան ԻՊ-ից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան