Հրդեհ Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնում ուշ երեկոյան բռնկված հրդեհը <ՀԱՆԱՐԴ > ընկերությանը պատկանող գրասենյակում էր: ԱԻՆ պաշտոնական էջի տեղեկացմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան:
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին, մարվել՝ 00.53-ին:
Պարզվել, որ այրվել են Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեի 7-րդ հարկի տանիքի փայտյա կառուցատարրերը ամբողջությամբ (մոտ 700 քմ) և <ՀԱՆԱՐԴ> ՓԲԸ-ին պատկանող գրասենյակային տարածքում 9 աշխատասենյակ՝ գույքով (մոտ 400 քմ):