Brexit-ից հետո Բրիտանիան բաց է բիզնեսի համար. Ֆինանսների նախարար
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը կարծում է, որ Եվրոպական միությունից դուրս գալուց հետո պետությունն ավելի բաց կլինի բիզնեսի համար և կարող է ինքնուրույն որոշել իր առևտրային քաղաքականությունը: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին The Wall Street Journal-ի իր հոդվածում գրել է նախարարը:
«Մենք ԵՄ-ում հանդես ենք եկել ազատ առևտրի օգտին, իսկ հիմա մտադիր ենք հանդես գալ դրանում ամբողջ աշխարհի մասշտաբով»,-գրել է Օսբորնը:
Գանձապետարանի կանցլերը հերքել է այն տեսակետը, որ Brexit-ից հետո Բրիտանիան ավելի քիչ կներգրավվի համաշխարհային տնտեսության մեջ: Ընդհակահառակը, նա համոզված է, որ հիմա Միացյալ Թագավորությունը կկենտրոնանա արտաքին կապերի և գլոբալ գործընթացների վրա, նա հնարավորություն կստանա կապերը ամրապնդել ամբողջ աշխարհի ընկերների և դաշնակիցների հետ:
Նրա կարծիքով պետք է սկսել Հյուսիսային Ամերիկայի հետվ սերտ տնտեսական կապերից:
Օսբորնն արդեն բանակցություններ է վարել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ՝ առևտրային կապերի ամրապնդման հետ կապված, իսկ այս շաբաթ նա մտադիր է հանդիպել ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուրի հետ:
Օսբորնը նաև գրում է, ազգային ենթակառուցվածքներում ներդրումների ներգրավվածության և խոշոր քաղաքներից դուրս աշխատատեղեր բացելու անհրաժեշտության մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ նա հայտարարել էր, որ քվեարկության հետ կապված երկրի տնտեսությունը կարող է ցնցումային ալիքներ ապրել: Նրա խոսքով՝ ներկա պահին երկրի դիրքորոշումն ավելի լավն է, քան 2008-ի ճգնաժամի սկզբին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան