Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
«Ոսկե ծիրան»-ը նպաստում է հայկական կինեմատոգրաֆի զարգացմանը՝ որպես համաշխարհային կինեմատոգրաֆի ճյուղի, որն ունի իր ազգային առանձնահատկություններն ու ավանդույթները,- «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը լրագրողների հետ զրույցում ասել է արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Նրա խոսքով, Հայաստանի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն դարձած փառատոնը յուրօրինակ խաչմերուկ է, որտեղ հայ կինոգործիչներն ու ոլորտի սկսնակները, ինչպես նաև ֆիլմասեր հասարակությունը հանդիպում են աշխարհահռչակ տաղանդավոր կինոգործիչների և կինոքննադատների, որոնք ժամանում են Հայաստան՝ ներկայացնելու իրենց արվեստը և օգնելու առավել հարուստ ու բազմազան դարձնել հայկական կինեմատոգրաֆը:
Հիշցենենք, որ փառատոնի մեկնարկը տրվել է նախօրեին: Մինչև հուլիսի 17-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչները ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:
Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան Շ. Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով:
Ողջույնի խոսքով հանդես է եկել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, Ռալֆ Յիրիկյանը:
Այնուհետ ներկայացվել են մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը:
Բացման արարողության ընթացքում հայտարարվել է, որ Եվրոպական կինոակադեմիան Սերգեյ Փարաջանովի թանգարանը ճանաչել է «Եվրոպական կինոմշակույթի գանձ»: Եվրոպական կինոակադեմիայի որոշմամբ ստեղծվել է «Եվրոպական կինոմշակույթի գանձերի» ցուցակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի օրինակով, որտեղ ընդգրկվելու են պատմական կինեմատոգրաֆիկ արժեք ունեցող վայրեր:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
- Երևանում մեկնարկել է կինոյի տոնը
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին