Սավչենկո. Իրավունքները պաշտպանելու համար Ուկրաինան պետք է անդմակցի ՆԱՏՕ-ին
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ կա ընդամենը երկու համաշխարհային պետություն՝ Ռուսաստան և ԱՄՆ, իսկ մնացած բոլորը նրանց հետաքրքրությունների գոտիներն են: Չնայած նրան, որ մենք աշխարհագրորեն փոքր երկիր ենք, մենք իրավունք ունենք որոշակիության իրավունքի՝ մեր ազգության և մեր մտածելակերպի վրա: Այդ պատճառով էլ մենք կպաշտպանենք մեր իրավունքները: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն դա հենց այն հրապարակն է, որտեղ կարելի անել դա»,-ասել է նա՝ Լիտվիայի երիտասարդական համաշխարհային ֆորումի ժամանակ:
Լիտվիա այցի ժամանակ Սավչենկոն հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի և նախագահ Դալեյ Գրիբաուսկայտեի հետ:
Ավելի վաղ Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկիյը հայտարարել էր, որ աճում է դաշինքում Ուկրաինային անդամակցության անհրաժեշտության մասին համոզմունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում