Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ախալքալաքում: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, Վաչիանի գյուղում 37-ամյա կնոջն ու նրա երեք երեխաներին գտել են սպանված: Երեխաները եղել են 5, 16, 18 տարեկան: Կինը երեխաների հետ մենակ էր ապրում, ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան:
Ըստ աղբյուրի, պատճառները հայտնի չեն: Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, հարևաններն այդ մասին իմացել են նախօրեին:
Ենթադրվում է, որ մոր ու դուստրերի մահը վրա է հասել գլխին բութ գործիքով ստացած հարվածներից, իսկ 5-ամյա տղան խեղադմահ է արվել: Հանցագործներն իրենս սև գործն արել են գիշերվա ընթացքում:
«Հետք»-ի փոխանցմամբ, ընտանիքը հայ է՝ մայրը Օֆելյա Քաչոտյանը, երեխաները՝ Սերյոժան, Ասյան և Արմինեն:
Նշենք, որ Վաչիանին հայաբնակ գյուղ է, գտնվում է Ախալքալաքից 6 կմ դեպի հարավ։ Վաչիանիով է անցնում Ախալքալաք- Կարծախ խճուղին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան