Փարիզում «Եվրո-2016»-ի եզրափակչի ընթացքում և հետո ձերբակալվել է շուրջ 40 մարդ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում և հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ շուրջ 40 մարդ է ձերբակալվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Փարիզի ոստիկանությունը:
Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող ֆան գոտում միջադեպեր գրանցվել են նաև մինչև խաղը, քանի որ երկրպագուների համար նախատեսված 90 հազարանոց մեծ հրապարակը լիքն է եղել և մուտքն այնտեղ արգելվել է: Մի քանի հայուր խուլիգաններ որոշել են իրենց դժգոհությունը հայտնել ոստիկաններին, նրանք էլ կիրառել են արցունքաբեր գազ, ավելի ուշ՝ ջրցան մեքենա: Բախումները շարունակվել են ամբողջ խաղի ընթացքում:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի եզրափակում հանդիպել են Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները: Պորտուգալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն: