Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ:
ԱԳՆ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշի ուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հայալեզու «Ջավախք նյուզ»-ի փոխանցմամբ, Վաչիանի սպանությունը կատարել են նույն գյուղից 3 երիտասարդներ: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի, 3 կասկածյալներից երիտասարդներից մեկն արդեն խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը:
«Գիշերը Քաչոտյանների տուն են մտել 3 երիտասարդ, որպեսզի փող գողանան, որը վերջերս էր ընտանիքի հայրը ուղարկել Խաբարովսկից: Նրանք ջարդել են լուսամուտը, մտել են տուն, առաջինը տան տիրուհին է զգացել, վառել է լույսը և ճանաչել գողերին: Հանցագործները տեսնելով, որ իրենց ճանաչել է լոմով հարվածել են տանտիրուհու գլխին, որից հետո սպանել են երկու աղջիկներին: Այնուհետև հանցագործները փորձել են հրդեհել տունը, որպեսզի կորցնեն հետքերը, սակայն տունն ամբողջությամբ չի այրվել, սակայն շմոլ գազից խեղդվել է 5-ամյա քնած երեխա»,-գրել է լրատվամիջոցը:՛
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Վաչիանի հայաբնակ գյուղում 37-ամյա կնոջը՝ Օֆելյա Քաչոտյանին ու նրա երեք երեխաներին գտել են սպանված: Կինը երեխաների հետ մենակ էր ապրում, ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան