
Լավրովը Ալիևին ղարաբաղյան խնդրի շուրջ. «Գնահատում ենք ձեր վերաբերմունքը»
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հետագա կոնկրետ քայլերը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Գնահատում ենք ձեր վերաբերմունքը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական նախաձեռնություններին: Գործընթաց, իրոք, կա, և նախագահ Պուտինը բավարարված է Սանկտ Պերեբուրգում կայացած հանդիպմամբ, նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ավելի հստակեցնել հետագա քայլեը»,- ասել է Ս.Լավրովը: