ՄԻՊ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լևոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղեկացնում է, որ դեռևս սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:
«Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը: Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ևս Ա. Թաթոյանը քննարկել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը»,- ասում է Զ.Եգանյանը:
Նշենք, որ այսօրվա ասուլիսում այրապետյանի աջակցության համար ստեղծված նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Հայկազ Մակարյանը տեղեկացրել էր, որ իրենց նախաձեռնությունը վերսկսելու է Երևանում ի պաշտպանություն Հայրապետյանի կազմակերպող բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի ապրիլի 14-ի որոշմամբ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի բողոքի ակցիաները Երևանում կվերսկսվեն
- Լևոն Հայրապետյանի դատավճիռը ճանաչվել է օրինական
- Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը
- Լևոն Հայրապետյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը. «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում