Առողջություն 13:14 11/07/2016 Հայաստան

Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշը գերազանցում է ԱՀԿ-ի խորհուրդ տրվող շեմը

Այսօր Աշխարհի  բնակչության համաշխարհային օրն է: ՄԱԿ-ն այս օրը նշում է 1989 թվականից, խորհուրդն է՝ ուշադրությանը սևեռել  աշխարհի բնակչության այն հարցերին, որոնք ամենաարդիականն են տվյալ ժամանակաշրջանում: Այս տարվա թեման է՝ ներդրում կատարել դեռահաս աղջիկների համար:

«Կան երկրներ, որտեղ դեռահաս, երիտասարդ աղջիկները չեն կարողնում մտնել հասարակություն, 6-9 տարեկանից ամուսնացնում են: Այս առումով Հայաստանն ավելի բարվոք վիճակում է, չնայած ունենք շատ այլ խնդիրներ, օրինակ՝ ունենք բռնություն, թվերը չափից շատ են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նա ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն»  հետազոտությունը, որն իրականացվել է այս տարի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի շրջանակներում: Հետազոտության նպատակն է համապարփակ և մեկտեղված ներկայացնել բնակչության և վերարտադրողական առողջության ներկա միտումները և դրանց կապերն ու ազդեցությունը երկրի զարգացման վրա:

Ըստ հետազոտության, երիտասարդները զբաղվածության տեսանկյունից ավելի վատ վիճակում են, քան ընդհանուր բնակչությունը: Ըստ Գ.Հայրապետյանի, 15-24-ն ամենախոցելի տարիքն է, դրանց մեջ կանայք շատ ավելի մեծ տոկոս են կազմում: Քաղաքաբնակներն ավելի խոցելի են գործազրկությանն առնչվող խնդիրներում:

«Սա պայմանավորված է այն իրականությամբ, որ Հայաստանում բացի երկու-երեք մեծ քաղաքից,  մնացած քաղաքները կառուցվել էին ինչ-որ արտադրության շուրջ, օրինակ՝ Չարենցավան, Ալավերդի»,- ասաց նա:

Հետազոտության համաձայն, անցյալ տասնամյակում աճել է զբաղվածների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը, մինչդեռ պակաս կրթություն ունեցող զբաղվածների թիվը նվազել է:

«Հետևությունն այն է, որ կարևոր է կրթության համար ներդրում անելը»,- ընդգծեց նա:

Գ. Հայրապետյանն ասաց, որ 15-19 տարիքային խմբում կենդանի ծնունդների գրեթե եռակի կրճատում  է տեղի ունեցել. «Սա նաև այն պատճառներից մեկն է, ինչու վերջին 15-20 տարում բավականին մեծ անկում եղավ մայրական մահացության հետ կապված»:

Միաժամանակ, ըստ նրա, մտահոգիչ է այն, որ 1990-ականներից սկսած, կենդանի ծնունդների թվի գրեթե կրկանի կրճատում է տեղի ունեցել ավանդաբար ամենապղտաբեր տարիքային խմբում՝ 20-24  տարեկանների մեջ  (1000 կնոջ բաժին ընկնող 223.9-ից մինչև 122.3):

Հետազոտության համաձայն, 65+ բնակչությունը կազմում է 10.7 տոկոս, ինչը գերազանցում է ծերացող բնակչությամբ երկիր համարվելու 7 տոկոսանոց շեմը: Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականն այդ ցուցանիշը կհասնի 22 տոկոսի, ինչը  մեծ բեռ կդնի երկրի առողջապահական, սոցիալական ապահովության և այլ համակարգերի վրա: 

Հայաստանը տարեցների կախյալության գործակցով (65+ բնակչության հարաբերությունը 15-64 տարեկան բնակչությանը) ԱՊՀ երկրների շարքում երրորդն է (15.3 տոկոս) Վրաստանից և Բելառուսից հետո:

Մինչև 15 տարեկանների բաժինը բնակչության կազմում էականորներն նվազել է 30,6 տոկոսից (1990 թ.) մինչև 19,4 տոկոս (2015 թ.): Երեխաների կախյալության գործակիցը 27,7 տոկոս է, ինչը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում զիջում է միայն Ադրբեջանին:

Գ. Հայրապետյանի խոսքով, հետազոտությամբ պարզվել է, որ վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության առումով կան խնդիրներ՝ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար: Գյուղական և փոքր համայնքներում այդ ծառայությունների աշխարհագրական հասանելիությունը շատ ավելի ցածր է, քան քաղաքային համակարգում:

Շագանակագեղձի քաղցկեղը երկրում մահացության պատճառների շարքում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 100.000 բնակչի հաշվով հասնելով 18,81-ի:  Ըստ  նրա, չնայած այս անհանգստացնող փաստին, շատ քիչ տեղեկություններ են առկա տղամարդկանց վերարտադրողական առողջության խնդիրների մասին: 

«Սա բավականին լուրջ խնդիր է, որն հավելյալ հետազոտությունների կարիք ունի պատճառները հասկանալու, ճանապարհներ գտնելու համար»,- ասաց Գ.Հայրապետյանը:

Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշը 1996 թ-ից գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդ տրվող 5  տոկոսի շեմը և 2014 –ին հասել է 25,8 տոկոսի, այսինքն յուրաքանչյուր չորրորդ ծնունդ արվում է կեսարյան հատումով:

«Շատ դեպքերում կեսարյան հատումը նպաստում է մայրական մահացության դեպքերի նվազմանը, սակայն կեսարյան հատումն հետագայում ունի լուրջ առողջապական հետևանքներ մայրական առողջության վրա: Այս ցուցանիշը մեզ համար բացահայտում էր, անսպասելի էր: Պետք է հասկանալ, որոնք են պատճառները»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}