Հայկական հոգեբուժական ասոցիացիան անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրի ապրիլյան պատերազմի մասնակցած և զորացրված զինծառայողներին
Հայկական հոգեբուժական ասոցիացիան պատրաստակամ է մարտական գործողություններին մասնակցած և արդեն զորացրված զինծառայողներին ապահովել անվճար հոգեբանական օգնությունով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
«Հիմա, երբ զորացրվում են մարտական գործողություններին մասնակցած զինծառայողները, մենք պատրաստակամ ենք նրանց տրամադրել անվճար հոգեբանական աջակցություն՝ մեզ հետ համագործակցող մասնավոր կազմակերպությունների միջոցով: Մենք սա բարեգործություն չենք համարում, պարզապես ցանկանում ենք օգտակար լինել մեր զինծառայողներին»,- ասաց նա:
Հոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպություններն են՝
«Ինթրա» հոգեկան առողջության և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, Արցախում էլ «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը:
Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ ապրիլի 5-ին ասոցիացիան նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին: Արդյունքում, ըստ Արմեն Սողոյանի, Հայստանում հոգեբանական աջակցություն է տրամադրվել 94, իսկ Արցախում՝ 121 քաղաքացու:
Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց, որ արցախյան վերջին իրադարձությունների հաջորդած կարելի է բաժանել փուլերի. «հերոսական փուլը, որը սովորաբար տևում է մեկ ամիս կամ 40 օր, ավարտված է»:
«Այդ փուլում որպես կանոն մարդիկ սիրում են իրար օգնել, երկրորդ պլան է մղվում մարդու սեփական շահը և բանակի, ազգի, ընդհանուր շահն առաջնահերթ է: Սակայն դրանից հետո սկսվում է երկրորդ փուլը, որի ժամանակ յուրաքանչյուր մարդ սկսում է ավելի խորությամբ դառնալ սեփական շահի պաշտպանը: Հիմա մենք թևակոխել ենք մի փուլ, որ եսակենտրոնությունն է»,- ասաց նա:
Խաչատուր Գասպարյանը, անդրադառնալով հոգեբանական խնդիրներին, նշեց, որ տրավմաները սովորաբար անմիջապես գլուխ չեն բարձրացնում, երբեմն բավական ժամանակ է պետք:
«Այսինքն՝ չպետք է սպասեինք, որ ապրիլի 5-6-ից հետո մարտական գործողությունների մասնակիցների մոտ անմիջապես այդ տրավմանները նկատվելու էին, եթե նկատվեին, ապա ընդամենը 3-5%-ի մոտ է նկատվում, ինչը կոչվում է սթրեսին սուր հակազդման ռեակցիա: Մնացած բոլոր դեպքերը ուղղակի տրամվմատիկ սթերս ապրած մարդկանց զգացումներ են, որոնց պետք է լսել, աջակցել և ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»,- ասաց հոգեբանը:
Ըստ նրա սովորաբար հերոսական փուլում յուրաքանչյուրն իրեն կարևոր է զգում և թվում է, որ այդ ուշադրությունը նաև կշարունակվի հետագայում, մինչդեռ դա ոչ միշտ է այդպես:
Խաչիկ Գասպարյանն օրինակ բերեց, որ ամպուտացված զինվորականի է հանդիպել, որը մինչև հիմա խնդիր ունի բյուրոկրատիայի հետ:
«Ասում են՝ պետք է ստատուս ունենաք, որ իրականացվի պրոթեզավորումը: Նա ապրիլի կեսերին է կորցել ոտքը: Այստեղ առաջանում է հասարակության մեջ չգնահատվելու, անիմաստ ազգին ծառայելու զագցումներ, որոնք հետագայում կարող են լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան