Հասարակություն 19:36 11/07/2016 Հայաստան

«Ինչու պետք է պաշտպանենք մի բան, որը պետք է պետությունը պաշտպանի». ճարտարապետներ

Բողոքի ցույցերից հետո ավաղ, որևէ արձագանք չի եղել: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպած «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ճարտարապետ, օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստր Անահիտ Թարխանյանը:

«Ամսի 7-ին եղել եմ տեղում, շատ անմիխիթար աշխատանքներ են տեղի ունենում: Կասեի քանդումը որևէ կապ չունի ապամոնտաժման հետ, բարբարոսաբար քանդում են շենքը,  նկատեցի մի քանի վնասված մասեր, հիմնական շենքից, ենթադրում եմ դրանք այն կամրջակներին էին, որոնք կապում էին էդտակադան գլխավոր շենքի հետ: Այդտեղից երևում էին ծռմռված և ցցված ամրանները: Շենքը ոչ թե ապամոնտաժվում էր, այլ ամբողջությամբ հարվածներով քանդվում էր մոնոլիտ բետոնը և թափվում էր վայր, շատ անմխիթար տեսարան էր»,-պատմեց շենքի հեղինակի դուստրը:

Նրա խոսքով՝ ոչ քաղաքապետարանը, ոչ Էռնկեյանի կողմից որևէ մեկը, ոչ պետական գույքի վարչությունը չեն արձագանքել, ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչ հիմունքներով և ինչպես է տեղի ունենում քանդումը. «Ունենալով ձեռքի տակ մի հատ քանդման թույլտվություն, չունենալով քանդման որևէ գծագրեր, հիմքեր աշխատանքի համար, դրան հակառակ լինելով բազմաթիվ հայտարարություններ, դիմումներ թե մասնագետների, թե հանրային խորհրդի, թե պարզապես հանրության կողմից, բոլորիս անտեսում են և շարունակում են քանդումը»:

Իսկ թե ո՞ր ընկերությունն է այդ քանդման աշխատանքները տանում, ճարտարապետն ասաց, որ որևէ ինֆորմացիա չունեն, անգամ չգիտեն լիցենզավորված է այդ ընկերությունը, թե ոչ. «Սովորաբար ցանկացած շինարարական աշխատանքներ սկսելիս պարսպի վրա կարող եք տեսնել ցուցանակ, որտեղ գրված է շինարարական ընկերության անունը, կոնտակտային տվյալները, լիցենզիայի համար: Ոչ մի բան չկա պարսպի վրա, իսկ Զվարթնոց օդանավակայան մուտքը խստիվ արգելված է»:

Վստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանն էլ անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի հին շենքի մասին պաշտոնապես ներկայացրած խնդիրներին՝ նշեց. «Բոլոր շինություններն էլ կարող են ունենալ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ այդ շինության քանդման մասին պետք է խոսել: Չգիտեմ անգամ ինչ խոսքեր օգտագործեմ, այս գործընթացը զզվելի է»:

Ըստ ճարտարապետի՝ այս հարցն ունի երկու կողմ, մեկը՝ իրավական, մյուսը՝ բարոյական:

«Զվարթնոցի հին կլոր շենքը համաշխարհային հանրությունը ճանաչել է որպես լավագույն շինություն, այսինքն շենքն արժեք է, որը պատկանում է մեր ժողովրդին: Եվ այն, որ ճարտարապետները պայքարում եմ նրա պահպանման համար, պայքարում են ժողովրդի ունեցվածքը պահպանելու համար: Չի կարելի այդ պայքարը միայն դնել ճարտարապետի ուսերին, դա ճարտարապետի ուժի բան չէ, մենք կարող ենք ընդամենը բողոքել, խոսել, բայց ժողովուրդը պետք է պահպանի իր ունեցվածքը»:

Երկրորդ խնդիրն, ըստ  Պողոսյանի, բարոյական է. «Էրնեկյանը լիելով ազգությամբ մեր հայրենակից, բայց արգենտինացի, երևի լավ չի պատկերացնում, թե ինչ է անում, քանի որ այստեղ սկսում են առաջ գալ ազգի և պետության արժանապատվության խնդիրներ: Շենքի պահպանման համար հանրությունը խոսեց, ճարտարապետների միությունը խոսեց, հանրային խորհուրդը քննարկեց, որից հետո այս հարցը մի քանի անգամ քննարկվեց քաղաքաշինության նախարարությունում, և այս բոլոր քննարկումների վրա «թքել» և անել այն, ինչ որ ուզում ես՝ անբարոյականություն է: Ես զարմանում եմ մեր հանրապետության ղեկավարության վրա, որոնք լուռումունջ նայում են ուղղակի և ժողովրդի զայրույթը չեն լսում, չեն ընկալում: Ճարտարապետությունը մեր ազգի հարստությունն է, դա չի կարելի քանդել»:

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն էլ նկատեց, որ մի բան քանդելուց առաջ պետք է ունենալ նախագիծ, թե ինչ են ուզում դրա տեղը սարքել. «Եթե մենք քանդում ենք մի կառույց, որը հանրության և ճարտարապետների կողմից համարվում է որպես պատմամշակութային օբյեկտ, պետք է ունենանք նախագիծ ինչ է լինելու դրա տեղը»:

Նա հայտնեց, որ բազմաթիվ անգամ են դիմել, թե քանդելուց հետո ինչ նախագիծ են ուզում տեսնել, իրենց ընդամենը գլխավոր հատակագիծ են ցույց տվել, ավել ոչինչ: 

«Երիտասարդական պալատն էլ առանց նախագծի քանդվեց ու հիմա ինչ է կատարվում այնտեղ, ամայի տարածք է ուղղակի, արդեն 12 տարի է անցել այդ օրվանից: Իսկ Փակ շուկայի կեսից ավելի մասը քանդվեց մի քանի ժամվա ընթացքում, բուլդոզերներն էլ հարթեցրել էին տարածքը, որ ոչ ոք չտեսնի ինչ է կատարվել այդտեղ, նույն բանը հիմա կարող է կատարվել այստեղ: Ինչու պետք է պետք է պաշտպանենք մի բան, որը պետք է պետությունը պաշտպանի»,-նշեց Ազիզյանը:

Ըստ ճարտարապետների վերահաշվարկի՝ շատ փոքրիկ հնարավորություններով, առանց մեծ գումարներ ծախսելու կարելի է ամրացնել օդանավակայանի հին շենքը, իսկ այն որ հատակ, պատուհաններ պետք է փոխել, դրա համար իհարկե փող է պետք. «Տարիներ շարունակ բարձիթողի իրավիճակ է եղել, չեն հետևել, բերել են այն վիճակի, որ հիմա ասում են այնտեղ կռիսանոց էր: Ըստ մեր հաշվարկների՝ վերականգնողական աշխատանքները կարելի է կատարել 20-40 մլն-ի դրամի մեջ»:

Անահիտ Թարխայանն էլ ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրեց Ճարտարապետների միության համատեղ հայտարարության վրա:

«Այն ինչ-որ կատարվում է այսօր Զվարթնոց օդանավակայանի հին շենքի շուրջ, դա արդեն լուրջ խնդիր էր, որպեսզի դատախազությունը գար և հետաքննություն սկսեր: Երբ որ առաջին անգամ խոսեցի, որ լուրջ խնդիրներ կան և պետք է դատախազությունը սկսի աշխատանքներ, երկրորդ օրն ինձ կանչեցին դատախազություն և  խոսակցությունը գնաց ոչ թե շենքի հետ կապված խնդիրների, այլ ինձ հետ կապված խնդիրների մասին, ոչ պատշաճ ինֆորմացիա տարածելու մասին:Ես ցանկանում են դատախազության ուշադրությունը հրավիրել, որ սկսվել են աշխատանքներ, վնասվում է պետական գույքը, որն ունի բարձր արժեք, այն դրված է թալանի, ինչ է արել դատախազությունն այդ ընթացքում, որևէ պետական մարմին չի արձագանքել, չի հետաքրքրվել: Էռնեկյանը նախարարությունների նոր համալիր է կառուցել, ես հիմա մեխը վերցնեմ այդ շենքի վրա մի հատ խազ քաշեմ, տեսեք ինչպիսի արձագանք կլինի, իսկ սրա հետ կապված՝ ոչինչ չեն խոսում: Եթե տեսնեք ինչքան օրենք է խախտվում Զվարթնոցի հին շենքի քանդման պայմանագրով, կզարմանաք»,-ասաց Թարխանյանը:

Հրաչ Պողոսյանն էլ հավելեց, որ Էրնեկյանը լինելով զբաղված մարդ, այստեղ պահում է մի թիմ, որը զբաղվում է այս շենքի հարցերով. «Այն հատակագծերը, որն նրանք են մեզ ցույց տվել, դրանցից երևում է, որ նրանք շատ թույլ ճարտարապետներ են՝ չնայած որ արգենտինացի են: Այնքան էլ մեծամիտ են իրենց պահում, որ չեն էլ ուզում որևէ մեկի հետ խոսել»:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ ճարտարապետները հայտարարեցին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը կկասեցնի քանդման գործընթացը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:16
Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն էր. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
«Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։...
Աղբյուր` Panorama.am
15:22
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում hունվարի 20-ին, ժամը 8-ին  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
Աղբյուր` Panorama.am
14:59
Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}