Օդանավում տեղ չլինելու պատճառով 3 տասնյակ մարդ չի կարողացել թռչել
Սուրգուտից դեպի Սոչի թռչող ինքնաթիռի երեք տասնյակ ուղևոր չի կարողացել թռչել: Պարզվել է, որ «ՅՈՒՏէյր» ավիաընկերության օդանավի տեղերը չեն բավականացրել:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ինքնաթիռով պետք է թռչեր 189 ուղևոր: Կիրակի առավոտ՝ թռիչքից առաջ պարզվել է, որ 30 ուղևորի համար տեղ չկա: Սուրգուտի օդանավակայանի աշխատակիցները, ըստ ականատեսների, հայտարարել են, որ ուղևորներն իրենք պետք է որոշեն, թե ով է հիմա թռչելու, ով՝ հետո: Վերջիվերջո երկարատև քննարկումներից հետո նախապատվություն է տրվել երեխա ունեցող ուղևորներին:
Ընկերությունից արաձագանքել են միջադեպին, ասելով, որ 26 տեղ է պակաս եղել, բոլորի տոմսերը փոխվել են: Այդ չվերթի համար նախատեսված օդանավը փոփոխվել է տեխնիկական անսարքության հետևանքով: Փոխադրողն ուղևորներից ներողություն է խնդրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա