ՀԾԿՀ-ն այնքան հարուստ է, որ տարին մեկ կամ երկու անգամ փոխում է իր քարտրիջները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կես տարվա համար (այս հուլիսից տարեվերջ), գնելու է 127 հատ տոներային քարտրիջ, յուրաքանչյուրը՝ 47.800-72.200 դրամ: Այդ բոլորի համար ՀԾԿՀ-ն վճարել է 4 մլն 34 հազար դրամ»:
«Սա այն դեպքում, երբ կարող էր ոչ թե նման շռայլությամբ քարտրիջ գնել, այլ յուրաքանչյուրը 5000-10.000 դրամով լիզքավորել: Նույնը վերաբերում է համակարգչային մկնիկներին, որից 70 հատ գնվել է 3.5 մլն դրամով: Այն տպավորությունն է, որ ՀԾԿՀ-ն այնքան հարուստ է, որ տարին մեկ կամ երկու անգամ փոխում է իր աշխատակիցների այդ սարքերը: 420 հազարով էլ գնել է 100 հատ օդի թարմացուցիչներ: Իսկ որ ամենահետաքրքիրն է, գնել է 1 մլն 599 հազար դրամի ձեռքը սրբելու թուղթ և 240 հազար դրամի զուգարանի թուղթ»,- նշել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա