Ավետիսյանների սպանության գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով արտագնա նիստում դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ միջնորդությունը ներկայացրել էին տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբանները, քանի որ դատավորը որոշել էր մերժել Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բարոյական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայցը: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարել էր, որ «դատավորը կաշառված է, սպասարկում է ՌԴ-ի շահերը և ինքնուրույն որոշումներ չի կայացնում»:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի գործով Ռուսաստանը չի կարող պատասխանատվությունից խուսափել. Փաստաբան
- Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված է ՌԴ ռազմաբազայում գործը քննելով. փաստաբան
- Պերմյակովի գործով Հայաստանի դատարանը մերժեց Ռուսաստանի դեմ ներկայացված քաղհայցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին